Բենչմարքինգը (անգլերեն՝ benchmarking) շուկայում այլ ընկերությունների կողմից կիրառվող արդյունավետ բիզնես/գործարար լուծումների, մեթոդների, տեխնիկայի որոնոմն ու վերլուծությւնն է:
Բենչմարքինգի նպատակն է բացահայտել մրցակցային առավելությունները և հարմարեցնել դրանք կոնկրետ բիզնեսին: Բենչմարքինգը մեծացնում է բիզնեսի մրցունակությունը, ինչպես նաև օգնում է նոր գաղափարներ գտնել արտադրանքի առաջմղման համար:
Օրինակ՝ մարքեթոլոգներն ուսումնասիրում են, թե որ մարքեթինգային ալիքներով են մրցակիցները գովազդվում, ինչ արշավներ են մեկնարկում և ինչ ցուցանիշների են հասնում: Ստացված տվյալները կարող են օգտագործվել սեփական մարքեթինգային գործիքները բարելավելու համար:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ