Արտակարգ իրավիճակների հաղորդագրությունները ևս ինտերնետային խարդախությունների ցանկում մեծ տեղ են զբաղեցնում։ Այս դեպքում խաբեբաները հաղորդագրություններ են ուղարկում ենթադրյալ արտակարգ իրավիճակների մասին՝ պնդելով, որ ձեր սիրելին դժվարության մեջ է և շտապ ֆինանսական օգնության կարիք ունի:
Սովորաբար ձեզանից պահանջում են գումար փոխանցել նշված հաշվին կամ հեռախոսահամարին:
Ի դեպ այս խարդախությունն ներկայում լայնորեն տարածում ունի ոչ միայն տեքստային հաղորդագրությունների տեսքով։ Հեռախոսային խարդախություն ձեռնարկելիս արտակարգ իրավիճակների մասին զանգեր անում են իրական մարդկանց զանգերի կամ արհեստական բանականության ծրագրերով գեներացված ձայնագրությունների օգնությամբ գեներացված բովանդակության ու ավտոմատ զանգերի կենտրոնների օգնությամբ։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ